«Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն պաշտոնանկ է արվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ասխաբաձեի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին որոշումը ընդունվել է ակումբի տնօրենների խորհրդում:
Ակումբի նոր տնօրենի նշանակման, ինչպես նաև կառավարման համակարգում նոր փոփոխությունների մասին որոշումները «Սպարտակի» տնօրենների խորհուրդը կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո:
32-ամյա Ասխաբաձեն «Սպարտակի» գլխավոր տնօրեն էր նշանակվել 2013 թվականի փետրվարին: