«Սպարտակի» խայտառակ պարտությունից հետո պաշտոնանկ եղավ Դմիտրի Ալենիչևը. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի պաշտոնանկության մասին:
Մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը ժամանակավորապես կգլխավորի Մասիմո Կարերան:
Նշենք, որ «Սպարտակը» բավական հաջող մեկնարկեց Ռուսաստանի առաջնությունում` 4:0 հաշվով հաղթելով Տուլայի «Արսենալին»: Սակայն հաջորդ` Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ռուսական թիմը սեփական հարկի տակ ամոթալի պարտություն կրեց Կիպրոսի ԱԵԿ-ից` 0:1 և դուրս թռավ եվրագավաթներից: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1: