14395 դիտում
13:43 21-12-2022
Հրդեհի ահազանգ Երևանում․ «Էլնոր» գործարանի տանիքում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ պարեկներն էլ սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հրդեհի դեպք տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էլնոր» գործարանի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ, ինչից հետո դեպքի վայր են ժամամնել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուսք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, ինչպես նաև Ճնգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Էլնոր» գործարանի աշխատակիցները, այնուհետև հրշեջները մարել են կրակը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հերշեջները կարողանան աշխատեն։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների 1 խումբը, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրենց գործողությունները կատարեն։
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+