Պատրաստ եմ մեռնել հանուն Ռուսաստանի. Ժերեր Դեպարդյե
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, որը 2013թ-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, պատմել է, որ երբեմն մտածում է ինքնասպանության մասին և որ պատրաստ է մեռնել հանուն Ռուսաստանի:
«Պատրաստ եմ մեռնել հանուն Ռուսաստանի, քանի որ այստեղ մարդիկ ուժեղ են: Չեմ ուզում այսօրվա Ֆրանսիայում որպես հիմար մեռնել»,- Vanity Fair հանդեսի հարցազրույցում հայտարարել է 66-ամյա դերասանը:
Դեպարդյեն նաև խոստովանել է, որ կորցրել է հավատն իր նկատմամբ և ուզում է ընդմիշտ քնել սեփական անկողնում: