Պորոշենկոն պատրաստ է մեռնել հանուն Ուկրաինայի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է մեռնել Ուկրաինայի համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ես պատրաստ եմ պայքարել և անգամ մեռնել իմ երկրի համար: Վստահեցնում եմ, որ այդկերպ մտածում է նաև Ուկրաինայի բնակիչների զգալի հատվածը»,- ասել է Պորոշենկոն և ընդգծել, որ իր համար շարունակում է առաջնահերթ մնալ խաղաղությունը:
«Ես անում եմ ամեն հնարավորը, որ կագնեցնեմ պատերազմը և ուկրաինացի խաղաղ բնակիչների ու զինվորականների մասսայական սպանությունները»,- հավելել է Պորոշենկոն: