Արտակարգ դեպք` «Զվարթնոց» օդանավակայանում. եղբորը դիմավորած քաղաքացին մեկնման սրահում փորձել է ինքնասպան լինել
                        Այսօր`  մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 07:30-ի սահմաններում 51-ամյա Ռադիկ Անդրեսյանը, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ երբ նկատել է, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու խնդիրներ ունի, փորձել է մեկնման սրահում, իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով, ինքնասպանություն գործել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններն ու «Հրեշտակների խմբի» ծառայողները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը, ինչից հետո այդ քաղաքացուն տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել: 
Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
                                            
                    
                                            
                        
            

