211652_close_icon
views-count994 դիտում article-date 18:24 23-05-2015

Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցուսիմայի ճակատամարտի զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Կրոնշտադտ վարչական շրջան, մասնակցել Ցուսիմայի ծովամարտի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հարգանքի տուրք են մատուցել Ցուսիմայի ճակատամարտում զոհված նավաստիների հիշատակին: Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ 1905 թվականին տեղի ունեցած Ցուսիմայի ծովամարտը ռուսական նավատորմի համար ճակատագրական եղավ: Ներկաներին ուղղված իր խոսքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն նկատել է, որ թեև սա ռուսական նավատորմի ողբերգական, սակայն միևնույն ժամանակ նաև ամենահերոսական էջերից մեկն է:

Նմանատիպ նյութեր