1082 դիտում
11:25 14-07-2015
Տարոն Մարգարյանը Մարսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Քաղաքապետը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն նշել է, որ Մարսելի հայկական ու հայաշատ թաղամասում գտնվող հուշահամալիրն առանձնանում է ոչ միայն որպես ճարտարապետական կառույց, այլև առանձնակի խորհուրդ ունի որպես պատմական ուղեցույց ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ Մարսելի ողջ բնակչության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև հուշահամալիրի հարևանությամբ այս տարի տեղադրված հուշաքարը, որը Մեծ եղեռնից մազապուրծ հայ մայրերի ու նրանց ժառանգների յուրովի խոնարհումն է` ի հիշատակ 1915թ.-ին զոհված հայ կանանց:
Տեղում Երևանի քաղաքապետը շփվել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են փոխանցել Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Մարսելի վերջին տարիների արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ երկուստեք փոխգործակցությունը շատ կարևոր է մարսելահայության համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ երկու քաղաքների փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են ու շարունակելու են ամրապնդվել:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
991 դիտում
18:24 23-05-2015
Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցուսիմայի ճակատամարտի զոհերի հիշատակին
Այս բաժնից
814 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել