ԻՊ գրոհայինները զավթել են սիրիական բանակի համար կարևոր նշանակության ճանապարհը. բանակը պատրաստվում է հակագրոհի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին հաջողվել է վերահսկողություն սահմանել Հալեպի նահանգ տանող միակ մայրուղու վրա, որով զենք-զինամթերք ու սնունդ էր մատակարարվում սիրիական բանակին, հաղորդել է Al Masdar-ը:
Նշվում է, որ բախման հետևանքով կառավարական ուժերը նահանջել են Ռասմ ան-Նաֆալ բնակավայրից:
Ներկա պահին նրանք պատրաստվում են հակագրոհ իրականացնել՝ մայրուղին հետ գրավելու նպատակով: