ԿԲ-ն խորհրդի նիստ է անցկացրել
Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 19-ի նիստում որոշել է հաշվառել «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Արտաշատ» մասնաճյուղը, վերաձևակերպել «ՆԿ ՆԻՆԵԼԱ» ՍՊԸ-ի, Ա/Ձ Աղվան Թևոսյանի և «ԿՐԵԴԻՏ ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: