211652_close_icon

Թուրքիայում անվտանգության խորհրդի արտակարգ նիստ են անցկացրել՝ կապված Անկարայի պայթյունի հետ

views-count2151 դիտում article-date 10:02 14-03-2016
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է մարտի 15-ին ծրագրված իր այցը Հորդանան և անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, հաղորդում է Anadolu-ն: Նիստին, որն անցկացվել է դռնփակ, մասնակցել են Թուրքիայի բոլոր ուժային կառույցների ղեկավարներն ու նախարարների կաբինետի անդամները: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում, որն այդ պահին բազմամարդ է եղել, հզոր պայթյուն է որոտացել մոտակայքում կայանված ավտոմեքենայում: Պայթյունի զոհ է դարձել 34 մարդ, ևս 125-ը ստացել է մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր