Genealogy խումբը հանդես կգա եզրափակիչում. տեսանյութ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի քվեարկության արդյունքներով Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը անցել է եզրափակիչ փուլ:
Մայիսի 23-ին եզրափակիչում հանդես կգան նաև Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան և Բելգիան, ինչպես նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ավստրիան՝ «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող երկիրը: