Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես կգա երգչուհի Դուա Լիպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոսովյան ծագումով բրիտանացի երգչուհի Դուա Լիպան հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
Եզրափակիչը, որտեղ կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Ռեալը», կկայանա մայիսի 26-ում՝ Կիևում:
Լիպան կկատարի իր անվանումով ալբոմից ստեղծագործություններ, այդ թվում՝ հանրահայտ IDGAF և New Rules հիթերը:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ ՈւԵՖԱ-ն առաջարկել է հանդես գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի բացման արարողությանը: Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում», նշել է երգչուհին: