«Եվրատեսիլ-2015» մրցույթին Հայաստանը ներկայացրեց «Genealogy» խումբը՝ 2-րդ համարի ներքո
Քիչ առաջ Վիեննայում մեկնարկեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։
Հայաստանը ներկայացրեց «Genealogy» խումբը: Նրանք հանդես եկան երկրորդ համարի ներքո: Բոլոր մասնակիցների ելույթներից հետո կսկսվի քվեարկությունը, ինչից հետո էլ պարզ կլինի` Հայաստանը եզրափակչում է, թե՝ ոչ: