Charlie Hebdo-ի ծաղրանկարիչը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարիչ Ռենալդ Լուզեն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել` նշելով, որ չի կարող շարունակել աշխատանքը Charlie Hebdo-ում առանց զոհված գործընկերների:
Հիշեցնենք, որ հունվարին ամսագրի խմբագրությունում ահաբեկչության զոհ էր դարձել 12 աշխատակից: Հենց Լուզեն էր ստեղծում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
Նա Charlie Hebdo-ում սկսել է աշխատել 1992թ-ից: