ՀՀ արդարադատության փոխնախարարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը:
Հարցին, թե միայն Արամ Օրբելյանն է հրաժարականի դիմում ներկայացրել, թե հրաժարական ներկայացրած այլ պաշտոնյաներ էլ կան, ասաց, որ այս պահին միայն նրա հրաժարականի մասին է տեղյակ: