Charlie Hebdo ամսագրի առաջատար ծաղրանկարիչը հայտարարել է, որ այլևս Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներ չի նկարելու
Ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրի առաջատար ծաղրանկարիչ Ռենալդ Լուզյեն հայտարարել է, որ այլևս Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներ չի նկարելու:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Լուզյեն հայտարարել է, որ դա իրեն այլևս չի հետաքրքրում և ողջ կյանքը չի ծախսելու նրանց նկարելու վրա:
Ծաղրանկարիչը ընդգծել է, որ կատեգորիկ համաձայն չէ ամսագրի նախկին խմբագիր Ֆիլիպ Վալի այն խոսքերի հետ, թե իբր ահաբեկիչները հաղթել են, կամ՝ որ առնվազն «հաղթել են մի ճակատամարտը»: