slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. ինչո՞ւ է դիմել այդ քայլին. մանրամասներ
211652_close_icon

Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. ինչո՞ւ է դիմել այդ քայլին. մանրամասներ

views-count9720 դիտում article-date 10:59 08-12-2015
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա պատրաստվում է մասնակցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը նրա հայտարարությունը ներկայացնում է ստորեւ. «Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձեւաչափի մեջ: Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերեւս չեմ հասցրել ասել Ձեզ: Շնորհակալություն Ձեր մասնագիտական բարձր որակը եւ կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու համար: Շնորհակալություն Ձեր մարդկային բարի եւ գնահատող տեսակի համար, շնորհակալություն ունկնդրի հանդեպ Ձեր անկեղծության, անաչառության եւ նվիրումի համար: Համոզված եմ, որ այսուհետեւ եւս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում եւ շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում»:

Նմանատիպ նյութեր