Ինդոնեզիա հասած ապօրինի ներգաղթյալները, որոնք այժմ գտնվում են փախստականների ճամբարում, BBC-ի հետ զրույցում պատմել են, որ նավի վրա սովի պատճառով 100 մարդ է սպանվել:
Դժվար է հավատալ, բայց նրանց խոսքով՝ սպանվածներից որոշներին մորթել են, մյուսներին՝ կախել: Մի քանի տասնյակ մարդու էլ նետել են ջուրը:
Նշենք, որ Բանգլադեշից եւ Բիրմայից փախած հազարավոր ներգաղթյալներ դեռեւս գտնվում են նավերի վրա: