Ինդոնեզիայի առափնյա ծառայության աշխատակիցները ետ են ուղարկել Բիրմայից եւ Բանգլադեշից դուրս եկած 100-ավոր միգրանտներով բեռնված նավը: Իրավապահները թույլ չեն տվել նրանց ափ իջնել:
Երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները նավին տրամադրել են անհրաժեշտ քանակության վառելիք, որպեսզի ներգաղթյալները շարունակեն ճանապարհն այլ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ էր արել ընդունել ներգաղթյալներին: Կազմակերպության տվյալներով` միայն Թայլանդի ափամերձ ջրերում մոտ 8 հազար միգրանտ դեռեւս գտնվում է նավերի վրա: