Բրազիլիայում «Դենգե» տենդի համաճարակից ավելի քան 200 մարդ է մահացել. տեսանյութ
Բրազիլիայում շարունակում են պայքարել «Դենգե» տենդի համաճարակի դեմ: Ներկայում երկրի 100 հազար բնակչից վարակված է մոտ 360-ը: Այդ թիվը, պատասխանատուների խոսքով, չափազանց մեծ է եւ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Երկրում տենդից մահացության արդեն 229 դեպք է գրանցվել: Համաճարակի տարածման պատճառը երաշտն է եւ մոծակների մեծ քանակությունը: Այդ միջատները վիրուսի կրողն են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան աշխարհում 20 հազար մարդ մահանում է այդ տենդից: