Թայվանում Դենգե տենդի համաճարակ է սկսվել. կան զոհեր և 10 հազարից ավելի վարակվածներ
Թայվանում սկսված արևադարձային Դենգե տենդից արդեն 25 մարդ է մահացել, վարակակիրների թիվը հասնում է 10 հազարի, փոխանցում է Tass գործակալությունը:
Թայվանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ամեն օր վարակակիրների թիվը մի քանի հարյուրով է ավելանում:
Ամենաշատ դեպքերը գրանցվում են այդ երկրի հարավ-արևմտյան հատվածում և Գաոսյուն նավահանգստային քաղաքում: