Պարագվայում «Դենգե» տենդի համաճարակն արդեն 4 տասնյակից ավելի մարդու կյանք է խլել
Պարագվայում «Դենգե» վտանգավոր տենդի համաճարակից վարակվածների թիվն անցել է 14 հազարից, այդ մասին հայտնում է rosbalt.ru-ն։
Ինչպես տեղեկացրել է Պարագվայի առողջապահության նախարարությունը, համաճարակի բռնկման պահից մինչ այսօր մահացել է առնվազն 46 մարդ։
Միաժամանակ նվում է, որ համաճարակի անկում է նկատվում, հիավդնաոնցեր դիմողների թիվը նվազել է 3 անգամ։
Միայն վերջին ամսում բժշկական հետազոտման է ենթարկվել ավելի քան 151 հազար մարդ։ Համաճարակը բռնկվել էր այս տարվա հունվարից։