211652_close_icon

Իսրայելի նոր կառավարությունը երդում է տվել

views-count652 դիտում article-date 12:31 15-05-2015
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձևավորած և խորհրդարանի նվազագույն մեծամասնությամբ հավանությանն արժանացած նոր կառավարությունը երդում է տվել: Այսպիսով կառավորող կոալիցիան, իսրայելցի քաղաքագետների խոսքով, դարձել է միանգամայն անհուսալի և միանգամայն աջ: Նրա կազմում են 3 ազգայնական և կրոնական շարժումներ: Դիտորդները կարծում են, որ կառավարության նման կազմը չափազանց կբարդացնի պաղեստինաիսրայելական հարաբերությունները: Նման կառավարության ստեղծման լուրը Պաղեստինի ինքնավարությունում բացասական է ընդունվել:

Նմանատիպ նյութեր