«Բոկո Հարամ»-ը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» խմբավորմանը
Նիգերիայի «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է Reuters-ը:
«Հայտարարում ենք մեր նվիրվածության մասին «Իսլամական պետություն» խմբավորման խալիֆին: Մենք կենթարկվենք և կհնազանդվենք նրան ինչպես դժվարությունների, այնպես էլ` հաջողությունների ժամանակ», - հայտարարել է «Բոկո Հարամ»-ի պարագլուխը: