«Ալ-Քաիդա»-ի առաջնորդը հավատարմության երդում է տվել «Թալիբան»-ի նոր առաջնորդին
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ազ-Զավահիրին հավատարմության երդում է տվել «Թալիբան» խմբավորման նոր առաջնորդին՝ Ախթար Մոհամմադ Մանսուրին:
Վերջինս թալիբների կառավարման ժամանակ գլխավորել է Աֆղանստանի Ավիացիայի նախարարությունը եւ «Ալ Քաիդա»-ի լիդերներին համարել «ջիհադի ներկա դարաշրջանի հերոսներ»:
Հիշեցնենք վերջերս The Daily Star-ը գրեց, որ «Իսմալական պետություն» խմբավորման առաջնորդը նպատակ ունի միավորել վերոնշյալ երկու խմբավորումները՝ «մեծ պատերազմ սկսելու համար»: Ընդ որում, Աբուբաքր ալ-Բաղդադին նպատակ ունի ճանաչվել բոլոր մահմեդականների միակ խալիֆը:
Միաժամանակ հայտնի է, որ ԻՊ-ի եւ «Թալիբան»-ի հարաբերությունները բավականին լարված են: