Օրենբուրգում երիտասարդների վրա նռնակ նետած ծերունին 9 տարի բանտում կանցկացնի
Օրենբուրգում բնակվող մի թոշակառու, որը նռնակ էր նետել երիտասարդների վրա, խստացված հսկողության բանտում կանցկացնի 9 տարի: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին: 61-ամյա տղամարդը տուն գնալու ճանապարհին, զրուցարանում նստած երիտասարդներից ռեպլիկներ է լսել, ինչից հետո նռնակ է նետել նրանց վրա:
Թշակառուն եղել է ալկոհոլի ազդեցության ներքո: 5 մարդ, այդ թվում՝ նա, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման: