211652_close_icon
views-count23844 դիտում article-date 09:45 12-01-2023

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ ինքնաշեն մարտական նռնակ նետած կասկածյալին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել, ապա տաք հետքերով հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ գործող հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ ինքնաշեն նռնակով պայթյուն իրականացնելու մեջ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․Հ․-ն ոստիկանության Վարդենիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքի հարևանությամբ գտնվող շինությանը պատճառվել է նյութական վնաս։ 

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր