Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է երկրի նորընտիր նախագահին
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է երկրի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին, և նշել, որ նա կլինի երկրին արժանի նախագահ, քանի որ համատեղ երկար տարիների աշխատանքի արդյունքում համոզվել է, որ Շթայնմայերը ուժեղ քաղաքական գործիչ է։
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ է ընտրվել սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ով երդմնակալությամբ կստանձնի նախագահի պաշտոնը մարտ ամսին։