slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե նկարագրված պատմությունը չէր կարող տեղի ունենալ. Ժողովուրդ
211652_close_icon

Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե նկարագրված պատմությունը չէր կարող տեղի ունենալ. Ժողովուրդ

views-count1257 դիտում article-date 09:56 14-05-2015
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ինչ-որ շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, և հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը: Մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը: Ըստ լուրերի՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել: Երեկ «Ժողովուրդ»-ը դիմել էր Երվանդ Զախարյանին՝վերը բերվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարեց, թե նկարագրված պատմություն չէր կարող տեղի ունենալ: «Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասաց Զախարյանը: Այսինքն՝ եթե անունները գիտեք, ասեք, իսկ եթե հնարավոր է, որ անունները չգիտենք, ապա դեպքն էլ չի եղել և վերջ: Բայց մենք գիտենք»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր