211652_close_icon
views-count2354 դիտում article-date 10:26 19-02-2015

Երվանդ Զախարյանը տնօրեններ է նշանակել, հետո նոր մրցույթ հայտարարել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետև նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել: Թերթը պարզել է , որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել նախարարության համակարգի «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար: Նախարարության պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Սամվել Կարապետյանը, սակայն «Հաշվարկային կենտրոն»-ից թերթին պատասխանել են, որ այս տարվա հունվարի 1-ից իրենց ձեռնարկությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Լյովա Գալստյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր