Չնայած Բեռլինի պատի փլուզմանը` գիտակցության մեջ «պատը» դեռ մնացել է. Չավուշողլու
Մայիսի 13-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ Անթալիայում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը իր ելույթում հայտարարել է, որ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները չի կարելի իրավական գնահատել:
«Չնայած Բեռլինի պատի փլուզմանը, գիտակցության մեջ «պատը» դեռ մնացել է: Ոչ Ռուսաստանին, ոչ էլ Եվրամիությանը հարկ չէ Ուկրաինային ստիպել ընտրություն անել իրենց միջև», - ասել է թուրք դիվանագետը: