211652_close_icon
views-count41614 դիտում article-date 22:13 13-06-2022

Երևանում ավարտին է հասցվում հայկական «Բեռլինի պատի» կառուցումը. Երևանի քաղաքապետին էլ տեղից ամեն օր հնաբնակ Կամո Արեյանը տեղեկություններ է փոխանցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն  20 օր է, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հսկողության տակ է գտնվում մայիսի 20-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հենապատի փլուզման հետևանքով նոր հենապատի վերակառուցման աշխատանքները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, գրեթե 24 ժամ ռեժիմով հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, ինչի արդյունքում էլ այսօր արդեն կատարվում են ասֆալտապատման և գծանշման աշխատանքներ:

Եթե քաղաքապետը մի քանի անգամ օրվա տարբեր ժամերի, այդ թվում՝ անակնկալ այցելել է ճանապարհաշինարարներին, ապա քաղաքապետի խորհրդական, Երևանի քաղաքապետարանի հնաբնակներից  և քաղաքի գրեթե բոլոր խնդիրներին քաջածանոթ Կամո Արեյանը ամեն օր այցելում է փլուզման վայր, ծանոթանում աշխատանքներին ու այդ մասին երբեմն էլ տեղից տեղեկություններ է հայտնում  Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանին:

Ճանապարհաշինարարների պատասխանատու «Սահակյանշին»-ն էլ այս անգամ այնպիսի հենապատ է կառուցել, որ  մասնագետները  ասում են՝ Էնպիսի ամուր ու որակյալ հենապատ է  կառուցել, որ  եթե ուզենան էլ փլուզեն, չեն կարա: «Բեռլինի պատից» ամուր է:

Ջրագեռացման խողովակները,  ինչպես նաև ասֆալտապատումն ու գծանշումները չեն զիջում եվրոպական չափանիշներին: Հավանաբար, վաղը ճանապարհն արդեն ամբողջութամբ կհանձնվի շահագործման:

Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ չկ՞ա վտանգ, որ մյուս հատվածներում  էլ հնարավոր է՝ փլուզում տեղի ունենա, եթե Կ. Արեյանը հայտնեց, որ բացառվում է, ապա «Սահակյանշին»-ի պատասխանատուն ասեց՝ փլվի՝ կսարքենք:

Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ փլուզման առաջին օրվանից ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով տեղում շուրջօրյա ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Նրանց աշխատանքն էլ մի քանի անգամ անակնկալ ստուգել են Կ. Ցուցուլյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

Եղել են անգամ դեպքեր, երբ իրենց  «լավ տղու» տեղ դրած «ոսկե երիտասարդներ» փորձել են անցնել փակված ճանապարհով, սակայն, տեսնելով պարեկներին, «Մակարովի գյուլի» նման ճողոպրել են:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 20-ին խոշոր փլուզում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել։

Փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ էին տապալվել։ 

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկակար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային։ 

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն էին կատարում։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոն ճանապարհը երկկողմանի փակել էին և տեղում կատարում էին ուժեղացված ծառայություն; 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր