Յուրա Մովսիսյանի գործակալ. Մրցաշրջանի ավարտից հետո «Սպարտակի» հետ բանակցություններ կսկսենք
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող, ներկայումս վարձակալությամբ «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի գործակալը` Պատրիկ Մաքեյբը մեկնաբանել է ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը ռուսական ակումբ:
«Ինչպես գիտեք, Յուրան այս մրցաշրջանում վարձակալության մեջ է: Մենք կսպասենք MLS-ում մրցաշրջանի ավարտին, որից հետո բանակցություններ կսկսենք «Սպարտակի» հետ:
«Սպարտակը» ներկայումս հիանալի է հանդես գալիս, և Յուրա շատ ուրախ է դրա համար: Մովսիսյանի ապագայի վերաբերյալ այլ տեղեկություններ ես առայժմ չունեմ», ասել է գործակալը: