211652_close_icon

Մալայզիական ինքնաթիռի ուղեւորների մարմինները տեղափոխել են Ինդոնեզիա

views-count1614 դիտում article-date 17:47 31-12-2014
Մալայզիական AirAsia ավիաընկերության կորած ինքնաթիռի ուղեւորների մարմիններից երկուսը բերվել են ինդոնեզական Սուրաբայա քաղաք: Մարմինները գտնվել էին «Аэробус А320» ինքնաթիռի անկման վայրում: Զոհված ուղեւորների հարազատներին խնդրել են տրամադրել ԴՆԹ նմուշներ՝ մարմինների ինքնությունը պարզելու նպատակով: Հիշեցնենք, որ 162 ուղեւորի տեղափոխող ինքնաթիռը կորել էր թռիչքից 40 րոպե անց՝ Ինդոնեզիայից Սինգապուր թռչելու ընթացքում: Այս պահին դեռեւս գտնվել է յոթ մարմին:

Նմանատիպ նյութեր