48-ամյա հարբած հայ ուղեւորը Նովոսիբիրսկ-Երևան չվերթի վայրէջքի ժամանակ կռվել է եղբոր հետ, սեռական հահոյանքներ տվել եւ հրաժարվել է իջնել ինքնաթիռից
48-ամյա Ա. Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ օդանավի վայրէջքից հետո հանդիսանալով նույն չվերթի ուղևոր և գտնվելով հարբած վիճակում, հրաժարվել է իջնել օդանավից, վիճաբանել է եղբոր հետ և շուրջ 30 րոպե տևողությամբ բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրեսնգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: