Սուպերգավաթային առաջին մրցավեճում «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն հաղթողին չպարզեցին. տեսանյութ
Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեցի ունեցավ Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպումը, որի շրջանակում մրցեցին երկրի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը և չեմպիոն Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծվեց11-րդ րոպեին, երբ «Ռեալ»-ի խաղարկած հիանալի կոմբինացիայից հետո Գարեթ Բեյլը չկարողացավ եզրափակել իր թիմի գրոհը: Քիչ անց Սերխիո Ռամոսի սխալից հետո Սաուլը կարող էր առաջ մղել իր թիմին,սակայն վերջինիս հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Այդուհանդերձ առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց աչքի ընկնել:
Խաղի առաջին գոլը խփվեց 81-րդ րոպեին, երբ «Ռեալ»-ի կազմում աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Խամես Ռոդրիգեսը, ով իր առաջին գոլը հեղինակեց «Արքայական ակումբի» կազմում: Սակայն տանտերերին հաղթական հաշիվը պահել չհաջողվեց, քանի որ հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ երկրի չեմպիոնները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Գարսիան:
Հարկ է նշել, որ սուպերգավաթային պատասխան մրցավեճը կկայանա օգոստոսի 23-ին` Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:
[b]«Ռեալ» - «Ատլետիկո»`1:1[/b]
Գոլեր` Խամես Ռոդրիգես 81’ – Ռաուլ Գարսիա 88’