Մարչելո Լիպպին կարող է դառնալ «Միլան»-ի տեխնիկական տնօրենը
Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին հանդիսանում է «Միլան»-ի տեխնիկական տնօրենի պաշտոնի գլխավոր թեկնածուն, հայտնում է La Repubblica-ն:
Նախորդ տարվա նոյեմբերին 66-ամյա մասնագետը հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մասին: Լիպպի վերջին աշխատավայրը չինական «Գուանչժոու» ակումբն էր: իտալացի մասնագետի գլխավորությամբ «Գուանչժոու»-ն 2013 թվականին Չինաստանի չեմպիոն և Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձավ: