Այսօր՝ մայիսի 10-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա:
Գերմանիայի կանցլերը կարևոր է համարում մայիսի 10-ին Մոսկվա կատարելիք ուղևորությունը, որի ընթացքում նա կմասնակցի Ռուսաստանում կազմակերպվող միջոցառումներին՝ նվիրված նացիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին։
Նրա մասնակցությունը կլինի սահմանափակ ձևաչափով՝ ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: