1042 դիտում
21:03 09-05-2015
Կալիֆորնիայի Դևիս համալսարանի ուսխորհուրդն ընդունել է $72.6 մլն թուրքական պարտատոմսերից ազատվելու վերաբերյալ բանաձև
Մայիսի 7-ին Կալիֆորնիայի Դևիս համալսարանի Ուսանողական խորհուրդը 2 ձեռնպահ և 10 կողմ քվեարկությամբ ընդունել է «Հայոց ցեղասպանության հավերժացումն ավարտելու համար Թուրքիայի Հանրապետության հետ գործակցությունից ազատվելու բանաձև»: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի և Դևիս համալսարաններին զրկելու Թուրքիայի Հանրապետությանը 72.6 մլն դոլար արժողությամբ Կալիֆորնիայի համալսարանի պարտատոսմերից Թուրքիայի իրականացրած հանցագործությունների և Հայոց ցեղասպանության շարունակական հերքման համար, հաղորդում է Asbarez-ը:
Դևիս համալսարանի ուսանողների մեծ մասը Հայ ուսանողական միության անդամներ են, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին բանաձևի լսումներին և խոսել թուրքական կառավարությունում համալսարանի ներդրումների և դրանցից զրկելու մասին, ինչպես նաև Թուրքիայի՝ Ցեղասպանության շարունակական հերքման:
Թուրքիան համալսարանական ներդրումներից զրկելուց բացի՝ բանաձևում հիշատակվում են 1915-ի Հայոց ցեղասպանության կոտորածները որպես Թուրքիայի Հանրապետության շարունակական ցեղասպանության հերքման արշավներ, և այն ջանքերը, որոնք արվում են թաքցնելու մարդկության դեմ իրականացրած հանցագործությունները:
«Ներկայացրածս բանաձևն աջակցում են մի շարք սենատորներ, համայնքային ղեկավարներ և ուսանողներ: Սակայն Թուրքիան մեր ներդրումներից զրկելու բանաձևը այստեղ՝ Դևիսում, մի շարք մարտահրավերների էր հանդիպել: Երբ ես ներկայացրել էի բանաձևը, մարդիկ վարանում էին և վախենում, որ դա կլինի քաղաքականապես տարանջատող: Մենք ժամեր ենք ծախսել համոզվելու համար, որ բանաձևի լեզուն համապատասխանում է սահմանադրականին: Բանաձևի ճանաչման համար շատ ջանքեր են գործադրվել, և ես հպարտ եմ, որ Դևիսի համալսարանը դեմ է Հայոց ցեղասպանության հերքմանը»,- ասել է բանաձևի հեղինակ՝ կենսաքիմիա և մոլեկուլային կենսաբանություն ուսումնասիրող ուսանող Սևան Նահապետյանը:
Լոս Անջելեսի Բերքլիի և Իրվինի կալիֆորնիական համալսարաններն այս տարվա հունվար, փետրվար և մայիս ամիսներին միաձայն ընդունել էին նման բանաձևեր, որոնք Ամերիկայի Արևմտյան Նահանգների Հայ երիտասարդական ֆեդերացիայի նախաձեռնությունն են:
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
14:20 19-04-2017
Կալիֆորնիայի նահանգային սենատում Ցեղասպանության ճանաչման կոչով բանաձև է ընդունվել
1935 դիտում
22:42 10-05-2015
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հակաբորբոքիչներին այլընտրանք են գտել
5894 դիտում
12:47 12-11-2016
Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
973 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
898 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա