2602 դիտում
14:20 19-04-2017
Կալիֆորնիայի նահանգային սենատում Ցեղասպանության ճանաչման կոչով բանաձև է ընդունվել
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատն օրերս ընդունել է բանաձև, որով ապրիլը հռչակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման, Միացյալ Նահանգների կառավարությանն ուղղված՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջի ամիս:
Ինչպես նշում է [url=http://asbarez.com/162345/the-promise-screens-in-sacramento-as-state-senate-commemorates-genocide/]Asbarez[/url]-ը, բացի այդ, փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում հայկական կողմին վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գույքը:
Սենատոր Էնթոնի Պորտանտինոն ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու անհրաժեշտությունը՝ իր ելույթում մի քանի հայալեզու մեջբերում անելով Վիլյամ Սարոյանի գրածներից:
«Լիահույս եմ, որ Կալիֆորնիայի բարձր ու հստակ ձայնը Վաշինգտոնին և նախագահին վերջնական վստահություն կտա ճիշտ քայլ կատարելու համար և թույլ կտա մարդկանց վերջիվերջո ապաքինվել 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափից»,-նշել է սենատորը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ի լրումն բանաձևի ընդունման՝ Սենատում ցուցադրվել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը:
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
17:47 15-10-2022
Ժնևի նահանգային խորհուրդն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել
2824 դիտում
20:31 17-12-2019
ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
1991 դիտում
12:59 19-12-2018
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը