5930 դիտում
12:47 12-11-2016
Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գորիչը չի հասցրել մի քանի նախադասություն արտաբերել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գրքի շնորհանդեսի ժամանակ, երբ 20-ից ավելի ուսանողներ բողոքի ձայնե ն բարձրացրել՝ թիկունքով շրջվելով դեպի պրոֆեսորը և վանկարկելով «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար» և «ցեղասպանությունը մերժող», հայտնում է [url=http://sundial.csun.edu/2016/11/armenian-students-protest-atatrk-scholar-to-leave-campus/]sundial.csun.edu[/url]-ն։
Կայքը հայտնում է, որ ոստիկանության 2 աշխատակիցներ պարզապես Գոյրիչին դուրս են ուղեկցել սրահից։
«Աթաթուրքին նվիրված օրերի» շրջանակներում գրքի շնորհանդեսը նախատեսված էր անցկացնել Մանզանիթա Հոլի Արոնսթամ գրադարանում, նոյեմբերի 9-13-ը։
«Մեր ուղերձն էր՝ դադարեցնել ցեղասպանության ժխտումը, որը միլիոնից ավելի մարդու կյանք խլեց։ Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, որ ցեղասպանությունը տեղի չի ունեցել. դա անհեթեթութուն է, մարդիկ գիտեն դա։ Փաստացի ապացույցներն ամենուր են»,-ասել է երիտասարդ ցուցարարներից Էրիկ Բադիվյանը։
Նշվում է, որ համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան բողոք-նամակ է հղել դեկան Ուիլյամ Վաթքինսին՝ արտահայտելով իրենց արդար դժգոհությունը Գոյրիչին համալսարան հրավիրելու համար։
Նամակում ասված է. «Բավականին տարօրինակ է, որ թույլ են տալիս մարդկության դեմ արհամարհանքի ու անարդարության շուրջ ծավալվող մի իրադարձություն անցկացնել համալսարանում»։
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
22:42 10-05-2015
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հակաբորբոքիչներին այլընտրանք են գտել
Այս բաժնից
697 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
796 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան