Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հակաբորբոքիչներին այլընտրանք են գտել
                        Ինչպես տեղեկացնում է «rg.ru»-ն, Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները փորձարկել են նոր տեխնոլոգիա, որն իմունային համակարգին թույլ է տալիս բացահայտել հիվանդակիր բակտերիաները` դրանց վրա այսպես կոչված` «ազդանշաններ» տեղադրելով: Փորձի արդյունքները հրապարակվել են ամերիկյան «Journal of Molecular Medicine» ամսագրում:  
Նշվում է, որ աշխատանքի համահեղինակներից մեկը քիմիայի ոլորտում  Նոբելյան մրցանակի դափնեկիր Քերրի Մյուլիսն է:
Հետազոտության էությունը կայանում է նրանում, որ գիտնականներին հաջողվել է օրգանիզմում ի հայտ եկած հակամարմիններին հատուկ սպիտակուցներ ուղարկել, որոնք  բնորոշ են բակտերիաներին: 
Գիտնականների մտահղացումն այն է, որ իմունային համակարգի համար թվացյալ «մեկուսիչ» ստեղծեն, որը ավելի շատ հակամարմիններ կգործադրի բակտերիաները հայտնաբերելու համար, այսպիսով դառնալով հակաբորբոքրիչի այլընտրանք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

