Նյու-Յորքում քանդակագործներին վերադարձրել են Սնոուդենի կիսանդրին
Նյու Յորքի իշխանությունները քանդակագործներին վերադարձրել են ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին: Վերջինիս հեղինակները այն կարողացել են ստանալ իրենց փաստաբանի միջոցով:
Այնուամենայնիվ, քանդակագործներից երկուսը, որոնց անունները չեն հրապարակվում, քաղաքային իշխանություններին 50 դոլար տուգանք կվճարեն:
Սնոուդենի բրոնզե 1,2 մետր բարձրության կիսանդրին օրեր առաջ տեղադրվել էր Բրուքլինի այգիներից մեկում եւ ապամոնտաժվել քաղաքային իշխանությունների որոշմամբ: Քանդակագործները դիմել էին դատարան: