Նյու Յորքում տեղադրել են Էդվարդ Սնոուդենի գիպսե կիսանդրին
Նյու Յորքի Ֆորթ-Գրին այգում անկախության համար պատերազմում զոհվածների հուշասյուներից մեկի վրա մի խումբ էնտուզիաստներ երեկ առավոտյան տեղադրել են Կենտրոնական հետախուզության վարչության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի գիպսե կիսանդրին:
Այգու աշխատակիցները շուտով հեռացրել են ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունները մերկացնողի արձանը` նման ակցիան անվանելով անօրինական: