Էրդողանը հայտարարել է, որ կարող է հետ կանչել Մոսկվայից Թուրքիայի դեսպանին
Թուրքիան կարող է հետ կանչել Մոսկվայից իր դեսպանին՝ Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման հետ կապված և իջեցնել Ռուսաստանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները մինչև հյուպատոսության կամ ժամանակավոր հավատարմատարի մակարդակի, Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան շատ ընդհանրություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան և ողջ աշխարհը պետք է հասկանա, որ հարցը Թուրքիայի համար հատուկ նշանակություն ունի:
Նա իր դժգոհությունը հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում՝ Երևան կատարած նրա այցի վերաբերյալ: