10166 դիտում
18:06 17-09-2017
Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն` Քյոլնի քրդական ցույցի համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանին և պահանջել բացատրություն տալ Քյոլնիում տեղի ունեցած քրդական հանրահավաքի կապակցությամբ: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` թուրքական կողմը վրդովված է, որ գերմանական իշխանությունները թույլտվություն են տվել ցույց անցկացնել, որի ընթացքում ակտիվորեն օգտագործվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշները: Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը 1999 թվականից Թուրքիայում դատապարտվել է ցմահ բանտարկության:
Այս կապակցությամբ Անկարան մեղադրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը ահաբեկչության դեմ պայքարին չմասնակցելու համար:
Քյոլնի հանրահավաքը տեղի է ունեցել շաբաթ օրը` 25-րդ միջազգային քրդական մշակույթի փառատոնի շրջանակներում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` դրան մասնակցել է շուրջ 10 հազար մարդ:
Նմանատիպ նյութեր
8401 դիտում
22:12 19-07-2017
Գերմանացի իրավապաշտպանին ձերբակալելուց հետո թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
1487 դիտում
18:20 26-06-2014
Թուրքիայի գլխավոր ընդիմադիրը կայցելի Քյոլնի հայկական եկեղեցի
Այս բաժնից
814 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
766 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
6276 դիտում
16:55 25-12-2024
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում