211652_close_icon
views-count10203 դիտում article-date 17:27 07-05-2015

Երիտասարդ սերունդը չի մոռանում իր հերոսներին, որոնցից շատ բան ունի սովորելու. այսօր «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատարը դարձավ 65 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 7-ին, Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակի առթիվ անցկացվող ֆուտբոլի բաց առաջնության հուշամրցաշարի բացումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր բացմանը ներկա էին Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Սամվել Գևորգյանի այրին՝ Ռայա Գևորգյանը, Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը և այլ հյուրեր: Մրցաշարը կանցկացվի մայիսի 11-15-ը: Հուշամրցաշարը նախաձեռնել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Մասնակիցները նաեւ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում տեղադրված Ս. Գեւորգյանի հուշարձանին: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+

Նմանատիպ նյութեր