211652_close_icon
views-count1287 դիտում article-date 15:36 05-05-2015

Մոսկվան լիովին կկատարի մինսկյան համաձայնությունները. Ս. Լավրով

Մինսկյան համաձայնությունները պետք է լիովին իրագործվեն, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի մամլո քարռտուղար Մարի Հարֆը հայտարարել էր, որ Ռուսաստանը և անջատողականները Դոնբասում շարունակում են խախտել այդ համաձայնությունները: «Ռուսաստանը շարունակում է գրոհայիններին աջակցելու միջոցով խախտել այդ համաձայնությունները: Նրանք չեն կարողանում որոշել, թե համաձայնություններից որոնք պետք էկատարեն, որոնք ոչ»,-ասել էր Պետդեպի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր