Եթե Մոսկվան պահպանի մինսկյան համաձայնությունները, ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փուլը
Եթե Մոսկվան պահպանի Ուկրաինայում հրադադարի մասին մինսկյան համաձայնությոնները, ԱՄՆ-ը պատրաստ կլինի չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փուլը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆին.
Վերջինս նշել է, որ եթե Ռուսաստանն ամբողջովին իրագործի սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված համաձայնագիրը, ապա դա ճանապարհ կհարթի պատժամիջոցները վերջին փուլը հետ վերցնելու համար. «Մենք պետք է տեսնենք, թե արդյոք համապատասխան կերպ կիրագործվե՞ն մինսկյան համաձայնագիրը ու դրանում նշված 12 քայլերը»:
Հարֆն ընդգծել է, որ Ուկրաինայում լարվածության մեծացման ուղղությամբ Մոսկվայի գործողությունները հանգեցնում են նոր գործողությունների: